Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայի ոգին ու միտքը միշտ պետք է պատրաստ լինեն հաջորդ փորձությանն ու ազատամարտին

Հայի ոգին ու միտքը միշտ պետք է պատրաստ լինեն հաջորդ փորձությանն ու ազատամարտին
01.11.2024 | 07:27

Ե՛վ համաշխարհային, և՛ հայոց պատմության մեջ ազատագրական ու ինքնապաշտպանական հերոսամարտերը միշտ չէ, որ պսակվել են հաղթանակով։ Բայց դրանով նրանք անարժեք չեն դարձել։ Ամենևի՛ն։ Յուրաքանչյուր ազատամարտ տրվում է ոչ միայն հենց այդ պահին վերջնական հաղթանակ տանելու նպատակով, այլև ազատության և պայքարի ոգին սեփական շարքերում վառ պահելու, չընկրկելու, չծնկելու և ապագայում բարբարոս թշնամուն նոր ու ջախջախիչ հարվածներով անպայմանորեն իր տեղը դնելու մտադրությամբ։

ՀԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՃԱԽ, ՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԾՆՈՒՄ։ Դրա համար պահանջվում է, նախ, երբեք չմոռանալ ազգային իրավունքների, անկախության, ինքնուրույնության և արժանապատվության համար մղված պայքարը, քաջաբար ընկած հերոսներին ու նրանց թափած արդար արյունը։ Երկրորդ, հարկ է պատասխանատվությամբ քննել պարտության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, թույլ տրված մեծ ու փոքր սխալները։ Երրորդ, կատարված մանրակրկիտ վերլուծությունից պետք է առարկայական դասեր քաղել ու գործնական հետևություններ անել։ Այդ ամենը, ցավոք, այսօր պատշաճորեն չի արվում։

Այնինչ, հայի ոգին ու միտքը միշտ պետք է պատրաստ լինեն հաջորդ փորձությանն ու ազատամարտին, որովհետև դրանք անխուսափելի են։ Կկնքվի մեռելածին «խաղաղության պայմանագիրը», թե չի կնքվի՝ ինքը թշնամին թույլ չի տալու, որ Հայաստանը հանգիստ շնչի։ Նա փորձելու է մեզ ստրկացնել, ոչնչացնել, արտաքսել կամ կլանել։

Ասվածից հետևում է նաև, որ ՀՀ ղեկին այսօր պետք է լինեն ոչ թե մինչև ուղնուծուծը պարտվողական հոգեբանությամբ վարակված դեմքեր (նիկոլ, ալեն, սասուն...), այլ հայոց համար անվտանգ երկիր կառուցելու կամք ու ցանկություն ունեցող գործիչներ՝ մերօրյա Անդրանիկներ, Նժդեհներ, Լեոնիդներ ու Վազգեններ:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3506

Մեկնաբանություններ